Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Տավուշի ավտոգազալցավորման ճնշման կայաններում(ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 190-200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով: Ավտոմեքենատերերը գնից առավել դժգոհ են գազի լիցքավորման որակից:
Նոյեմբերյանցի վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ում 2700 դրամի գազ լիցքավորելու դեպքում իր ավտոմեքենան անցնում է 150 կմ,իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում նույնքան գումարի գազ լիցքավորելիս վառելիքը բավարարում է 235 կմ երթեւեկելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Որովհետև Տավուշի մարզի գազալցակայանների 80 տոկոսը հանդիսանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այդիսկ պատճառով նման գին ու որակ է Տավուշում: