Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ ԵԽԽՎ մասին. «Կարելի է չեզոքացնել ընդունված բանաձեւը»

Հունվար 29,2016 13:08

«Հայկական պատվիրակությունը կարող էր կասեցնել երկու զեկույցների ընդունումը»,- հունվարի 29-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական զեկույցի ընդունմանը, ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա հակահայկական մյուս զեկույցի չընդունման առումով կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, սակայն ըստ պրն Հակոբյանի, այն չպետք է գերագնահատել. «Նախ եւ առաջ Մինսկի խումբը շատ լավ գիտակցում էր, որ դա առաջին հերթին ապտակ էր իրեն, որովհետեւ մտնում էին, մի տարածք, որտեղ տերը, տնօրենը պետք է լիներ Մինսկի խումբը: Կարծում եմ՝ եթե մի քիչ ավելի լուրջ աշխատեին, նաեւ երկրորդ բանաձեւը չպիտի անցներ, որովհետեւ անկախ նրանից, որ այդ բանաձեւը իր ուղղվածությամբ կամ վերնագրի ձեւակերպմամբ ինչ-որ առումով սոցիալական եւ մարդասիրական է, բայց կան հոդվածներ այդ բանաձեւում, օրինակ՝ 4-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 1-ին կետը, 7-րդ հոդվածի 2-րդ կետը, 8-րդ հոդվածը, որտեղ հստակ շեշտադրումներ կան: Այդուհանդերձ, ես դիտում եմ, որ սա մեր կողմից հաջողություն էր, վստահ եմ, եթե նույն համախմբվածությամբ աշխատեինք նաեւ անցյալում, այս բանաձեւերը գուցե նաեւ չանցնեին»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ կարեւոր մի գործոն չօգտագործվեց. Ղարաբաղի իշխանությունները շատ բացահայտ հայտարարել են իրենց դրական մոտեցումը, որ կարող են Ադրբեջանի հետ միասին քննարկել եւ լուծումներ գտնել, որ Սարսանգի ջրամբարը օգտագործվի նաեւ հարեւան պետության հողատարածքների համար. «Այդ դեպքում Ադրբեջանի իշխանությունները պարտադրված կլինեն Ղարաբաղի իշխանությունների հետ ուղղակի բանակցությունների մեջ մտնել, եւ քարոզչական առումով լուրջ նշանակություն կունենա: Ի դեպ, ասեմ, որ կարելի է նաեւ հակընդդեմ բանաձեւի նախագիծ ներկայացնել հենց այս նույն բանաձեւի հետ կապված՝ Ղարաբաղի իշխանությունների դրական դիրքորոշման մասին, եւ ինչ որ տեղ կարելի է չեզոքացնել ընդունված բանաձեւը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031