Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Արման Սահակյանին՝ «Ինչո՞ւ էր այդքան էժան գնահատվել»

Հունվար 29,2016 12:48

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և ներդրվում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես կանոնադրական կապիտալում՝գնահատված արժեքով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու է նախկինում այդ ամբողջ շենքը էժան վաճառվել: «Էն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք միայն 200 մետրը հիմա մոտ 300 հազար դոլար ենք գնահատում, շենքը էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել, ի՞նչն էր պատճառը: Վաճառել էինք, չէ՞ 500 հազարով էդ շենքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Արման Սահակյանը հստակ պատասխան չտվեց:

«Էս հարցը կքննարկենք»,- խիստ տոնով նշեց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031