Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միլիցա Մարկովիչը հղում արեց ԵԽԽՎ նախորդ փաստաթղթերում օգտագործված մոտեցումներին. «Ազգ»

Հունվար 29,2016 12:20

Արտառոցությունը սկսվում է Մարկովիչի զեկույցի վերնագրից: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրումը մի քանի հարց է առաջացնում: Նախ, Սարսանգի ջրամբարը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում է գտնվում, ասել է, որ եթե դրան հարող ադրբեջանական տարածքները սահմանային, սահմանամերձ (frontier) են, ապա բանաձեւի ընդունման համար ամեն ինչ արած Ադրբեջանը փաստացի ընդունել է Լեռնային Ղարաբաղի հետ ունեցած սահմանը: ԵԽԽՎ ընդունված բանաձեւում առկա այս ձեւակերպումը կարող է վեհաժողովի կողմից եւս Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի գոյության ճանաչում մեկնաբանվել:

Մյուս կողմից, եթե բարձրացվում է, այսպես կոչված, մարդասիրական հարց, ուրեմն Ադրբեջանը, որ նախկինում մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ հարցը լուծել, արդեն բանաձեւի մակարդակով հարցին մոտենալիս լուծման հասնելու համար պետք է խնդիրը քննարկի ԼՂՀ իշխանությունների հետ:

Հիմա մյուս արտառոցությունները, որ արդեն տհաճ են, եւ դրականորեն մեկնաբանելու հնարավորություն չեն տալիս: Բանաձեւի 3-րդ կետն ասում է. «Վեհաժողովը գտնում է, որ շրջակա միջավայրի արհեստական ճգնաժամի դիտավորությամբ ստեղծումը պետք է որակվի «ագրեսիա» եւ դիտարկվի որպես թշնամական քայլ մեկ պետության կողմից մյուսի նկատմամբ՝ շրջակա միջավայրի աղետի գոտիներ ստեղծելու եւ առնչվող բնակչության նորմալ կյանքն անհնարին դարձնելու նպատակով»:

Հաջորդ՝ 4-րդ կետն աննախադեպ է իր ձեւակերպմամբ. «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանիՙ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից մյուս տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից մարդասիրական եւ շրջակա միջավայրի խնդիրներ է ստեղծում ղարաբաղյան հովտի ցածրադիր մասում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների համար»:

5-րդ կետում, ներկայացնելով Սարսանգի ջրամբարի տեղադիրքը, նշվում է կրկին, թե հարցը վերաբերում է «…ջրամբարին, որը գտնվում է Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներից մեկում»:

6-րդ կետն էլ, ոչ ավել, ոչ պակաս, «հրատապ մարդասիրական խնդիրը հաշվի առնելով կոչ է անում անմիջապես դուրս բերել հայկական զինված ուժերը այդ տարածաշրջանից, ապահովել անկախ ինժեներների եւ ջրաբանների կողմից ուսումնասիրություն անցկացնելու հնարավորություն… միջազգային վերահսկողություն ոռոգման ջրանցքների, Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարների նկատմամբ…»:

Բանաձեւի վերջին կետով էլ տիկին Մալկովիչը փաստացի մատ է թափ տալիս վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նկատմամբ՝ «համագործակցության բացակայության համար»: Ու թեեւ ԵԽԽՎ անունից ներկայացած Մալկովիչի մատը դժվար թե հաշվի առնողները շատ լինեն, ամեն դեպքում տհաճ է:

«Ազգի» հետ զրույցում Միլիցա Մարկովիչը օգտագործած ձեւակերպումների առնչությամբ հղում արեց ԵԽԽՎ նախորդ փաստաթղթերում օգտագործված մոտեցումներին, փորձելով վստահեցնել, թե նոր բան չի մտցրել:

Սակայն մի փոքր պատմական էքսկուրսը վկայություն կլինի, թե ինչպես են ԵԽԽՎ-ում փոխվել մոտեցումները, ձեւակերպումները, որ կարող են հայկական կողմի անաշխատության, հարցերը չկարեւորելու արդյունք լինենՙ համատեղվելով ադրբեջանական կողմի ձկնկիթի ու դրա սիրահարներին կաշառելու դիվանագիտության հետ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031