Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ԿԳ փոխնախարարին. «Կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում»

Հունվար 29,2016 12:02

Այսօր կառավարության նիստի ժամանակ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնելով մի նախագիծ, առաջարկեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում 2016-17 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման համար, կազմավորելով 2 դասարան:

Նախագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Բայց կարող է ցանկացողներ շատ լինեն, սահմանափակե՞նք: Կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում: Ինչի՞ եք սահմանափակում, իմաստը ո՞րն է»:

Փոխնախարարը վարչապետի՝ կոռուպցիայի մասին անհանգստությանն ի պատասխան ասաց, որ ֆինանսավորման խնդիր կա, երկու դասարանի համար կա 280 աշակերտ:

Որոշման նախագծին կառավարությունը հավանություն տվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031