Ընդամենը 2 օր առաջ էինք անդրադարձել 2012թ. Դաշնակցության ներկայացրած 7 կետին, որոնց կատարման դեպքում էին նրանք պատրաստ համագործակցել իշխանությունների հետ։ Նշեցինք այդ 7 կետը, որոնցից, քարը պայթի, տրաքի, ընդամենը 2,5-ը կարելի է կատարված համարել։ Իսկ ի՞նչ էր այս առթիվ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բառացիորեն ասել 2015թ. սեպտեմբերին. «7 կետից 3-ը այս Սահմանադրությամբ ընդունվում են, իսկ 4-ը՝ ոչ, այնպես որ՝ կոալիցիա չենք մտնի»։
Հիմա երեկ նրան հարցնում են՝ բա, այս ո՞նց, նման բան եք ասել, ու ոնց որ թե 7 կետերը չկատարված, գնում եք իշխանության հետ համագործակցության, ասում է. «Իրականության մեջ այդ 4 կետերն անլուծելի չեն մնում։ Դա գործընթաց է, այդ կետերը մեկ քայլով լուծելի չեն։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը դրել է հիմք՝ լուծելու այդ հարցերը»։
Դաշնակը դաշնակ է, բայց ո՞նց է «կրուտիտ» լինում։ Ահա այսպես, աչքիդ առաջ, իր խոսքերից հրաժարվում է։ Մենք չէ, ինքն է ասել, որ կոալիցիա չեն մտնի, հիմա էլ ասում է, չէ, ոնց որ թե Սահմանադրությունը էն 4 կետերն էլ է լուծելու հիմք դնում։ Չենք թաքցնում, այնպես կցանկանայինք Սերժ Սարգսյանը սրանց քթին տար ու ոչ մի պաշտոն էլ չտար։ Մյուս օրը, հավատացնում ենք, կհայտարարեն, որ իրականում 7 կետն էլ չի կատարվել։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում