Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ինչպես են բացատրելու, եթե այդքան շատ քրեական գործով անցնողներից որեւէ մեկը չնստի». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 29,2016 11:37

«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

– Կարող ենք ասել, որ իշխանությունները չեն ուզում 2017թ. ընտրություններից առաջ ընտրակեղծարարների իր բանակը «ջարդել» եւ հանցագործներին տանել բանտ։

– Մենք ի սկգբանե չենք հավատացել այն հեքիաթներին, թե այս իշխանությունները պատժելու են ընտրակեղծարարներին։ Բայց մտածում էինք՝ այնքան խոհեմություն կունենան, որ գոնե ակնհայտ հանցագործություն կատարածներին «տիրություն չեն անի»։ Այդպես չեղավ։

Սակայն մյուս կողմից պետք է նշեմ, որ իշխանությունների համար շատ դժվար է լինելու այս ամենը կոծկելը։ Մոտ 140 գործ կա, որ քննվում է, դրանցից մոտ 60-ով քրեական գործ է հարուցվել։ Ինչպես են բացատրելու, եթե այդքան շատ քրեական գործով անցնողներից որեւէ մեկը չնստի, ինչպե՞ս են բացատրելու, որ նրանց բոլորին պայմանական են տվել կամ այլ մեթոդներով պատիժ կրելուց փախցրել են։ Չէ՞ որ կա ընդդիմություն, կա հասարակություն, կան միջազգային կառույցներ, դիտորդական առաքելություններ, որոնք մոնիտորինգ են անում։ Այնպես որ, իշխանությունները դեռ մտածելու բան ունեն։

– ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է մոնիտորինգ անել ու պարզել՝ նույն ընտրակեղծարարն արդյոք կրկին ընդգրկվել է ընտրական հանձնաժողովի կազմում։

– Կարող ես անել նման մոնիտորինգ։ Բայց օրենսդրական առումով արգելք չկա նրանց կրկին ընտրական հանձնաժողովի        կազմում ընդգրկելու առումով։ Կարելի է ուրիշ մոնիտորինգ անել՝ քանի որ նրանք պետական աշխատողներ են, համապետական ընտրությունները կեղծելու համար քրեական «հոդված ստանալուց հետո» արդյոք շարունակելո՞ւ են աշխատել պետական համակարգում։ Այսինքն՝ պետությունը պահելու է այն կեղծարարին, որը համապետական ընտրություն է կեղծել ու դատվե՞լ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031