Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «ՄԻԵԴ ցանկացած որոշումից հետո վերլուծություններ եւ բարեփոխումներ են լինում»

Հունվար 29,2016 11:32

«Բոլոր պետություններն էլ ձգտում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց դեմ վճիռներ չկայացնի։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանը վատթարագույն վիճակում չի գտնվում այդ ցուցանիշներով։ Թույլատրվում են սխալներ, եւ այդ սխալներից հետո պետք է քայլեր իրականացվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 21-ին ընդդեմ Հայաստանի երեք գործով վճիռ է կայացրել: Երեք գործով էլ վճիռն ընդդեմ Հայաստանի է՝ հօգուտ դիմող կողմի: Վճիռներից երկուսը վերաբերում էին «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնցում բավարարվել է դիմող կողմի պահանջը, և ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է քաղաքացիների՝ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը:

Իսկ երրորդ՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործն առնչվում է Սաֆարյանի բողոքին առ այն, որ նրան չի հաջողվել կիսել և փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող ունեցվածքը երեխաներին, ինչպես նաև պաշտոնապես գրանցել սեփական հողատարածքում կառուցած տաղավարը: Տաղավարը կառուցվել էր առանց թույլտվության 1993-ից առաջ:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻԵԴ որոշումներից հետո եւ վերլուծություններ, եւ օրենսդրական բարեփոխումներ են լինում. «ՄԻԵԴ-ի ցանկացած որոշում հիմք է, որպեսզի վերլուծվի, թե որտեղ են եղել բացթողումները. օրենսդրական մակարդակո՞ւմ, թե՞ կիրառման արդյունքում։ Յուրաքանչյուր գործով մենք պետք է քայլերի հաջորդականություն ունենանք վերլուծությունից հետո»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031