Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Ես ամաչում եմ որեւէ մեկնաբանություն տալ». «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2016 11:21

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, երբ լսեց, որ վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ են արձակվել, ասաց. «Այս ամեն ինչը շատ ծիծաղելի է։ Լավ, հասկացանք, որ իրենք (նկատի ունի ԱԱԾ–ին, -հեղ.) մեզ են ուզում դնել հիմարի տեղ, բայց իրենք չե՞ն հասկանում, որ այսքանից հետո

իրենք լավ վիճակի մեջ չեն։ Բռնում են, մեծ աղմուկով հայտարարում են, որ հետապնդել են ու ձերբակալել, բա որ հետապնդել ես, ո՞նց ես բաց թողել, իզո՞ւր եք հետապնդել»։

Հարցին, թե ըստ իրավապաշտպանի՝ ի՞նչ փոխվեց, որ մի քանի անձինք ազատ արձակվեցին, Միքայել Դանիելյանը պատասխանեց, որ դրա բացատրությունը չի կարողանում տալ. «Ես մեր իրավապահ մարմիններից գլուխ չեմ հանում, ընդհանրապես իրենք ինչի են աշխատում, ինչի են աշխատավարձ ստանում։ Շատ մեծ աղմուկով վնասազերծեցին, հայտարարեցին, որ մեծ քանակությամբ զենք են գտել, հետո ցույց տվեցին ոնց են գրավել էդ փոքր շենքը, ոնց են ջարդել պատուհանները։ Հետո՞, հետո պարզվեց սխա՞լ են բռնել։ Ես ամաչում եմ որեւէ մեկնաբանություն տալ, ինձ համար եմ ամաչում, որովհետեւ սա լուրջ չի, ես նույնիսկ տեղյակ չէի, որ այս գործով ազատ արձակվածներ կան»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031