Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սայմոն Սենեկալ (Կանադա) պարային զույգը, որ այս մրցաշրջանից է միասին հանդես գալիս, նորամուտը հաջող նշեց:
Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակեց 50,17 միավոր եւ 28 զույգերի պայքարում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ Թինան եւ Սայմոնը հաղթահարեցին որակավորման փուլը եւ վաղը ազատ ծրագրին մասնակցելու իրավունք նվաճեցին:
Այսօր ազատ ծրագրում հանդես է գալու մեր մենասահորդուհին՝ 16-ամյա Մարգարիտա Գալուստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ