Համացանցամ հիթ էր դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը, որ վերաբերում էր ԵԽԽՎ-ում քննարկված հակահայ բանաձեւերին։
Օգտատերերից մեկը վերցրել էր գրառումը, տառասխալներն ուղղել, նորից հրապարակել։ Այնուհետեւ գրառումը ուղղվել էր, սակայն դա չէր փրկել պատգամավորին։ Ֆեյսբուքյան օգտատերերը զավեշտալի գրառումներով պախարակում էին պատգամավորին՝ կես էջանոց տեքստում այսքան տառասխալներ թույլ տալու համար, ստահոդը՝ ստահոտ, պաշտոնյան՝ պաշտոնեա եւ այլն։
Հիշեցնենք, Բազմասեր Առաքելյանը, որը ֆիզիկական կուլտուրայի պետինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբորորդին է, ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած փետրվարյան հայտնի սկանդալային իրադարձություններից հետո լքել էր այդ կուսակցությունը։
Փորձեցինք տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալ պատգամավորից։
Կարդացեք նաև
– Պարոն Առաքելյան, երեկ ֆեյսբուքում աղմուկ էր բարձրացել ձեր մի գրառման պատճառով, որտեղ բազմաթիվ տառասխալներ կային։
– Ես դիշովի լրագրողների արածի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունեմ։
– Հավանաբար այդ սխալները միամիտ են ստացվել…
– Հիմա ես դիշովի լրագրող եմ անվանում էդ աղմուկ բարձրացրածին։ Ուրիշ բան ասա։ Ուրիշ բան կա՞ հարազատ ջան, ասա քո հարցին պատասխանենք։ Դիշովի լրագրողներին չեմ մեկնաբանում, թող բացի, կամենտարիաները կարդա, մտնի գետինը։
– Բայց լրագրողները ի՞նչ կապ ունեն, ֆեյսբուքում էր աղմուկ բարձրացել։
– Դե ուրեմն, տենց հիմար բաների վրա զանգել ես, ինձի հարցնում ես, որ ես քեզի ի՞նչ ասեմ։ Լուրջ մարդ ես։ Լուրջ տեղի աշխատող ես, լուրջ բանի մասին խոսա։ Էդ անլուրջ բանի վրա ես մեկնաբանությո՞ւն անեմ, ես հո իմ մակարդակը չե՞մ իջացնի։ Ի՞նչ ա գրել խեղճ աղջիկը, միտքը տվել եմ, գրել ա, ասենք երկու բառ էլ կամ մի հատ տառ սխալ ա գրել։ Թող բացի՝ ընենց կամենտարիաներ են գրել, թող կարդա, էթա Թոխմախ պառկի։
– Փաստորեն, դո՞ւք չեք գրել, ճի՞շտ եմ հասկանում։
– Նորից ուզում ես ասե՞մ։ Ես միտքը տվել եմ, օգնականս գրել ա, հիմա մի հատ տառ էլ սխալ ա արել, դիշովկա, խի՞ ես բռնել, սենց բան սարքել։
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում