Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքի կերպն ավերելը բիզնեսի լավագույն ձեւ է. «Հրապարակ»

Հունվար 29,2016 10:47

Երեւանը քանդում ենք, որպեսզի Երեւան սարքենք։ Այդպիսի մտքի թռիչք կամ ցինիզմ միայն նոր հայը կունենար, որի համար քաղաքի կերպն ավերելը բիզնեսի լավագույն ձեւ է, հանուն շահի ինքնությունն ուրանալը նույնպես մերօրյա բիզնես է։ Եվ այդ բիզնեսն իրականացնում են իշխանավորն ու օլիգարխը համատեղ։

Ոչնչացնում են նրանք, ովքեր կոչված են պաշտպանելու։

Իշխանությունները գիշերով, թաքուն, քաղաքացիներից ծածուկ ու քնած ժամանակ քանդում են քաղաքի հին շենքերը, որոնք երեւանցիների համար արժեք են, հպարտություն։

2-3 տարի առաջ նույն ոճով քանդեցին նաեւ Ռաֆայել Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա՝ տեղում հյուրանոց կառուցելու համար։ Այդպես, մեղմ ասած, գողություն են անում։ Իշխանությունը ժողովրդից գողանում է ոչ միայն նրա ունեցվածքն ու ներկան, այլեւ արժանապատվությունն ու անցյալը։

Կա՞ մեկ այլ երկրում մեկ այլ իշխանություն, որ սեփական, ինչպես ասում են՝ իրեն ընտրած ժողովրդի հետ այդպես վարվի. գիշերով, թաքուն գողանա նրանից եւ առավոտյան արդարացնի ստոր ու գետնաքարշ արարքը, թե մեր քանդած շենքը պատմամշակութային արժեք չէր ներկայացնում իրենից, ընդգրկված չէր պահպանվող շենքերի ցուցակում։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031