Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունված` Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը ոչ պակաս վտանգավոր է, ինչ Ռոբերտ Ուոլթերինը, որը չընդունվեց:
Սարսանգի մասին զեկույցում, օրինակ, ամրագրված է. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը»: Հոդված 7.1-ով պահանջ է դրված. «Վեհաժողովը պահանջում է Հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»: Նշենք, որ այս եզրույթները, այնուամենայնիվ, պահպանվել են ընդունված զեկույցում, ինչը հաստատեց նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ներկայացրած 15 լրացում-առաջարկներին ԵԽԽՎ պատվիրակները «դեմ» քվեարկեցին:
«Առավոտ» օրաթերթ
28.01.2016