Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «Հայաստանում դեռևս կա 8 քաղբանտարկյալ»

Հունվար 28,2016 22:15

Լևոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում «Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանվածության և դերի ամրապնդում» բանավեճում

Այս հրաշալի զեկույցով Մայլիս Ռեպսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վեհաժողովի ամենագիտակ, սկզբունքային և փորձառու անդամներից է, նվիրված  ժողովրդավարության և մարդու իրավունքների սույն Օրրանի հիմնարար արժեքներին:
Հայաստանի առումով, ես համաձայն եմ տիկին Ռեպսի այն գնահատականին, որ Ադրբեջանի ծանրագույն վիճակի հետ համեմատ «Հայաստանի և Վրաստանի ակտիվիստները բավականին ազատ գործունեություն են ծավալում»: Բայց Ադրբեջանում մի մղձավանջ է, որի համեմատությամբ չէ, որ պետք է գնահատվի Հայաստանում տիրող իրավիճակը: Եվրոպայի խորհրդի ընդհանուր ստանդարտների տեսակետից Հայաստանի վիճակը ամենևին լավ չէ:

Առանց լուրջ բացատրության Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անդրեասյանի` հունվարի 12-ի հրաժարականը հետևեց խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցչի`, ապա երկրի գործող նախագահի կուսակցության գծով տեղակալի և նախարարի կոշտ քննադատությանը: Մարդու իրավունքների պաշտպանը գնալով ավելի ակտիվ էր քննադատում ոստիկանության բիրտ հարձակումները ընդդիմադիր ակտիվիստների վրա, դատական համակարգի անարդարությունն ու կոռուպցիան, բացահայտում էր դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքները և պատրաստվում էր հրապարակել խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց: Պարզվեց, որ Հայաստանում հենց Մարդու իրավունքների պաշտպանն է, որ առաջինը պաշտպանության կարիք ունի:

ԵԽԽՎ 1900 Բանաձևի չափանիշների համապատասխան Հայաստանում դեռևս կա 8 քաղբանտարկյալ: Ես կոչ եմ անում Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպե Գալատիին, Մոնիտորինգի Կոմիտեին և հանձնակատար Մուժնիեկսին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի մյուս անդամներին ազատ արձակելու համար:

Հայաստանի կոռումպացված քաղաքական համակարգի ամենամեծ չարիքը շարունակում է մնալ ընտրակեղծարարությունը: Դեկտեմբերի 6-ի Հանրաքվեն ամբողջությամբ կեղծվել է: Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարացնելու համար նախաձեռնված  Սահմանադրության փոփոխություններին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությամբ զանգվածաբար ՈՉ է ասել: Խախտումներն ու սպառնալիքները համատարած էին։ Քվեարկության իրական արդյունքը գլխիվայր փոխելու համար կեղծվել է ավելի քան կես միլիոն ձայն: Արդ, մենք հիմա կարիք ունենք Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների կազմակերպություններ և միջազգային հանրության համատեղ ջանքերի, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններին հարգվի Հայաստանի ժողովրդի կամքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Human Rights Watch World Report 1997 – Armenia

    The government’s crackdown on the political opposition in September 1996 cast a pall on human rights.

    Given the 1995 ban on the Armenian Revolutionary Federation (ARF), Armenia’s largest opposition party, and fraudulent 1995 parliamentary elections, the 1996 crackdown accentuated the government’s intolerance of any real political opposition. The crackdown followed massive demonstrations on September 25 protesting election fraud in the September 22 [1996] presidential elections,

    In the wake of these events, police detained about 200 more individuals believed to have participated in the demonstration, President Ter-Petrossian banned public demonstrations and called in army troops to patrol Yerevan, and the Procurator General announced his intention to press charges of attempting violently to overthrow the government against Vazgen Manukyan and seven other opposition leaders. Police closed the offices of the National Democratic Union (Vazgen Manukian’s party), the National Self-Determination Association(a tiny opposition party), the Union of Constitutional Rights (a nationalist party), and Artsakh-Hayastan (an organization for the promotion of Karabakh issues).

    https://www.refworld.org/docid/3ae6a8a314.html

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031