Վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 4 հավելվածում, ինչպես նաեւ կրկին լրացում կատարել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ:
Կառավարության հավանությանը ներկայացված որոշման նախագծում նշված է, որ
ՀՀ 2016 թվականի պետ բյուջեով Հայաստանի հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 1,7 միլիարդ դրամ՝ որպես սուբսիդիա:
Այս սուբսիդիան, հետեւաբար նաեւ նշված գումարը տրամադրվելու է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում», եւ 157 միլիոն դրամ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին, որպեսզի իրականացնեն նշված պարարտանյութերի մատակարարումը:
Կարդացեք նաև
Ըստ կառավարության նախագծի, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 200 միլիոն դրամն, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվելու է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորմանը», 7,2 միլիոն դրամը՝ «Հրաշք այգիին»՝ Հայաստան ներմուծված ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի բեռնման եւ համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Ծրագրի իրականացման համար, ինչպես նշված է նախագծում, «Բերրիություն» ՍՊԸ-ին պետական բյուջեից այս տարվա առաջին եռամսյակում կտրամադրվի 3,8 միլիարդ դրամի, «Հրաշք այգիին»՝ 162, միլիոն դրամի չափով բյուջետային վարկ՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ