Թեթեւ աթլետիկայի միջազգային ասոցիացիան (IAAF) զավեշտալի որոշում է կայացրել: Կազմակերպությունը դոպինգ ընդունելու համար հետագա մրցումներից անորոշ ժամանակով հետաձգել է ռուսաստանցի երկու մարզիկի, որոնք արդեն չկան:
Նրանցից մեկը՝ Ռուսաստանի երիտասարդների բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Գեորգի Գեներալովն է, որը կյանքին վերջ է տվել 20 տարի առաջ, մյուսը նույնպիսի արդյունքներ գրանցած Ալեքսեյ Չիստովն է, որը մահացել է ավտովթարից, 2014 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի