Լրահոս
Օրվա լրահոսը

330 միլիոն դրամ՝ «Ֆլեշ»-ին՝ որպես սուբսիդիա

Հունվար 28,2016 20:35

Կառավարությունը 330 միլիոն դրամ որպես սուբսիդիա կտրամադրի «Ֆլեշ» ընկերությանը՝ 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութի մատակարարման համար:

Այս գումարը տրամադրվում է ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում:

Վաղը կառավարության  նիստին որոշման նախագծին, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան:

Ծրագրի ավարտը սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը:

Որոշման նախագծում գրված է, որ «Ֆեշի» հետ կնքած պայմանագրի համաձայն, այդ դիզելային վառելանյութի 1 լիտրի արժեքն է 280 դրամ: Ծրագրով ձեռք բերված 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութից 100,000.0 լիտրը թողնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության ներքո, որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:

Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին վաճառվելու է մարզպետարանների հսկողությամբ՝  1 հեկտարի համար մինչեւ  200 լիտր, առավելագույն քանակը՝ 600 լիտր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031