Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման գործը՝ ՄԻԵԴ-ում

Հունվար 28,2016 18:22

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։

2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, համաձայն որի Ռ. Սաֆարովը ցմահ բանտարկության է դատապարտվում՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։

Իսկ 2012 թվականին ադրբեջանական խավիարական դիվանագիտության շնորհիվ նրան հանձնեցին ադրբեջանական իշխանություններին,որոնք ներում շնորհեցին մարդասպանին։

Ադրբեջանաբնակ պոռնկորդին ինչ ատելությամբ է լցված եղել ։ Ատելություն, որը գալիս է ոչ թե տասնամյակ, այլ դարեր շարունակ։Ժամանակին փորձեցին ամբողջովին կոտորել ամբողջ արևմտահայերին, ի դեպ թուրքաբնակ մարդիկ ի տարբերություն հայաստանաբնակ մարդկանց շատ կազմակերպված են, ու ոտքերը մի մաշիկ կոխած կարող են այնպիսի ոճիրներ իրագործեն, որ էլ ասելու չէ։ Կարող ենք փաստել, որ Ադրբեջանն ու Հունգարիան ստոր են պետական մակարդակով։

Պետք է պայքարել և հաղթանակ տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այս որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և հայ մարդու շահերից:

Սա հայի արժանապատվության հարցն է:

Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ-ի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031