Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր կազմավորման օրվանից Հայոց բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը»

Հունվար 28,2016 17:30

Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։

Ծնունդ առնելով բարդագույն պատմա-քաղաքական ժամանակաշրջանում, Հայոց բանակը քաղաքական և զինվորական ողջախոհ ղեկավարության, մասնագիտական պատրաստվածության և բարոյահոգեբանական ամրության շնորհիվ իր կազմավորումից կարճ ժամանակ անց արձանագրեց մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը` Արցախի ազատագրումը: Դա հնարավոր եղավ նաեւ իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի եւ բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում:

Իր կազմավորման օրվանից Հայաստանի բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այսօր էլ, երբ տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացները թևակոխել են լարվածության փուլ, ՀՀ Զինված ուժերը պատվով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու նրա քաղաքացիներին:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031