Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է լրագրողներին զերծ մնալ մանկահասակ երեխայի բռնաբարության դեպքի վերաբերյալ նույնականացնող տվյալներ հրապարակելուց

Հունվար 28,2016 16:57

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, ով 15 տարեկան է։

Նախաքննությունը շարունակվում է, և կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը (քրեական գործով անցնող տուժողները՝ մանկահասակ երեխաներ են, կասկածյալը՝ անչափահաս)՝ խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ տուժողներին նույնականացնող որևէ տվյալ՝ բնակության վայրը, տվյալ դեպքում նաև անվան սկզբնատառերը, ազգակցական կապերը հրապարակելուց։

 

ՀՀ քննչական կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031