ԵԽԽՎ Սոցալական իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երեկ ներկայացրել է նոր զեկույց` Հայաստանում երեխաների, ընտանիքների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով:
Հանձնաժողովն իր եզրակացություններում ամրագրել է, որ իրենց ուսումնասիրության առարկա 34 դեպքերից 9-ը համահունչ են Սոցիալական խարտիայի պահանջներին, 18-ը համահունչ չեն, իսկ դեպքերից 7-ի պարագայում անհրաժեշտ է լրացուցիչ քննություն: Զեկույցում ամրագրված է նաև, որ 2013-ին Հայաստանը ձախողել է երեխաների և փախստականների համար ապահով աշխատանքային պայմաններ և բժշկական ծառայություներ ստանալու իրավունքի ապահովումը :
Դրական առաջընթացին զուգահեռ ԵԽԽՎ հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ եվրոպական չափանիշներին և Սոցիալական խարտիայի համապատասխան առողջապահական քաղաքականությանը ոչ համապատասխան մի շարք երևույթներ կան Հայաստանում: Հատկապես մտահոգիչ է 15-ից ցածր տարիքային խմբում գտնվող երեխաների՝ դասերի հաշվին աշխատելը, աշխատանքային ժամի` եվրոպական չափանիշներին չհամապատասխանելը, հաճախ նման աշխատանքը հնարավոր չէ կոչել սպիտակ աշխատանք, կատարված աշխատանքին ոչ համապատասխան վճարումը:
ԵԽԽՎ հանձնաժողովը մտահոգություն է հայտնում նաև, որ ՀՀ օրենսդրությունը չի պաշտպանում 18-ից ցածր տարիքային խմբում գտնվող երեխաներին սեռական շահագործման բոլոր ձևերից, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել փողոցում գտնվող երեխաների իրավունքները պաշտպանելու համար: ԵԽԽՎ հանձնաժողովն արձանագրում է, որ գիշերային աշխատանքի օրենսդրական կարգավորումները համապատասխան պաշտպանություն չեն ապահովում հղի կանանց և նոր ծննդաբերած կանանց նկատմամբ: ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ապահովված չէ նաև անապահով տարեցների` սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ