Հովքի բնակիչը խանգարել է անտառի մոնիտորինգին
Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Դավիթ Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Նարեկ Ալեքսանյանին 2015թ. նոյեմբերի 7-ին արգելել է ազատ տեղաշարժվել Հովք գյուղում գտնվող, «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության Իջեւանի անտառտնտեսության Իջեւանի անտառպետության 7-րդ պահաբաժնում: Լրագրողը Հայաստանի անտառների մոնիտորինգ ծրագրի շրջանակներում ցանկանում էր անտառում ուսումնասիրություններ կատարել: Դ. Եգանյանը այդ կերպ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով(«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»): Քրեական այս հոդվածը նախատեսում է 200-400 հազար դրամի չափով տուգանք:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`Դ. Եգանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կսկսվի փետրվարի 2-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Խեղճ անտառապահները ստանում են 55.000 դրամ աշխատավարձ ու պատասխանատվություն են կրում հազարավոր հեկտար տարածքների համար և ինչ որ մեկին չթողնելով անտառ տուգանվում են մոտ մեկ տարվա աշխատավարձի չափով, այն էլ սահմանամերձ մարզում, կռիվների ժամանակ բա ուր են հետքի լրագրողները?
Նարեկ շատ ես խորացել, դա քեզ պատիվ չի բերում, սահմանին մոտիկ մարդկանց նկատմամբ մի քիչ երկար մտածեք նոր ինչ որ բան արեք: Երբ դու Երևանում նկարահանումներ ես անում խաղաղ պայմաններում այդ մարդկանց շնորհիվ է դա լինում: Այսօր բոլորն էլ կարող են գնալ սահմանամերձ գյուղեր ու փորձել մարդկանց դատարան ուղարկել, մի թե դա ճիշտ է?