Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդ. «Հայաստանի տնտեսությունը փողերի լվացման համար ամենախոցելին է»

Հունվար 28,2016 14:11

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է «Փողերի լվացման դեմ եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցները Հայաստանում» զեկույցի 5-րդ փուլի արդյունքները: ԵԽ փորձագետները Հայաստանում փողերի լվացման դեպքերի հետաքննության եւ քրեական հետապնդման ընթացակարգերում զգալի թերություններ են հայտնաբերել եւ կոչ են արել իշխանություններին անհապաղ գործողություններ կատարել, որպեսզի իրավապահների ջանքերն ամբողջությամբ համահունչ լինեն փողերի լվացման ռիսկերին:

Ընդհանուր առմամբ Հայաստանը պատշաճ առաջընթաց է գրանցել իրավական դաշտի հաստատման գործում եւ ֆինանսական հատվածն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների է տիրապետում: Ահաբեկչության ֆինանսավորումը եւ տարածումը հայտնաբերելու եւ կանխելու մեխանիզմները մեծամասամբ արդյունավետ են:

Խարդախությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը եւ հափշտակությունը փողերի լվացման տեսանկյունից ամենամեծ վտանգն են պարունակում: Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը եւ անշարժ գույքի շուկան ամենախոցելին են փողերի լվացման համար: Ֆինանսական ինտելեկտը շատ արդյունավետ է, բայց իրավապահներն այն արդյունավետ կերպով չեն օգտագործում, որպեսզի ապացույցներ, հետքեր գտնելու եւ փողերի լվացման հանցավոր ճանապարհով ստացած եկամուտը բռնագրավելու համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031