Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավոր տոնդ Հայաստանի բանակ. Ամո Շարոյան

Հունվար 28,2016 13:51

Հունվարի 28-ը Մեր Հայաստանի բանակի օրն է:

Այսօր մենք մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:

Ամանորի իր ուղերձում մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը ասեց որ «Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական, քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը`Սահմանադրությունը: Համոզված եմ,որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար»: Իսկ մեր հասարակության և պետության ազատ, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Որոնք Փառք Աստծո ինքնուրույն և հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները: Հայոց բանակի զինվոր եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր «Վահանի» ամրությանը և հաստատուն ու միասնական կանգնած ենք Ձեր թիկունքին: Չէի ցանկանա երբեք որևէ մեկին ասել հայրենասեր եղիր, չէ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու գործում պարտավոր ենք չափազանց ձևով հավասարակշռված ու չափավորված լինենք, լինենք նաև մարդասեր, Աստվածավախ ու Աստվածապաշտ: Սկսվել է 2016 թ. Սխալված չեմ լինի, որ ասեմ բավականին բուռն զարգացումներով, ծանր ու լարված պայմաններում: Դրան զուգահեռ զարգանում են նաև 2015թ. տարբեր իրադարձությունները և երևույթները: Տարին սկսել ենք սահմանից տխուր լուրեր ստանալով: Բայց մի բան հստակ է, ես հավատում ու վստահում եմ մեր բանակին, մեր անվտանգ և խաղաղ կյանքի երաշխավորին: Խնդրում և կոչ եմ անում այս օրերին երբ հակառակորդը միջազգային գերտերությունների աչքի առջև խախտում է մարդկային հարաբերությունների բոլոր նորմերը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակը, երբ միշտ չէ, որ պատմության հասարակական-քաղաքական նույնիսկ աշխարհաքաղաքական զարգացումները ընթանում են իրենց բնական հունով, բնության օրենքներով: Այլ մարդկային հավաքական կամքի ուժի, նույնիսկ սովորական տրամաբանությանը հակառակ: Սատար կանգնենք մեր բանակին: Ապահովենք դաշնակցային և գործընկերային հարաբերություններ, միջազգային ոլորտում: Պատմության մեջ լինում է այն ինչ լինում է, և ոչ թե այն ինչ պետք է լինի բնության և հասարակական օրենքներով, բնական ընթացքով:

Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվոր, մենք ձեր կողքին ենք ու ամենինչով ապավինելու ենք Ձեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում, միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորները ու վտանգավոր հարևանները «Հաշվի» նստեն մեր հետ: Այս տարին նշելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձը: Մենք շարունակելու ենք զարգանալ, որպես անկախ պետություն, մենք կկառուցենք մեր երազանքների Հայաստանը հույսով ու հավատով: 2015թ.-ին մենք աշխարհին ապացուցեցինք, որ հարկավոր է ճանաչել, դատապարտել և հատուցել Հայոց ցեղասպանությունը, որ աշխարհում այլևս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ և մենք միասնաբար թույլ չենք տա ինչ-որ մարդկանց և երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը դժբախտ երկրի վերածեն: Մենք ապրելու ենք և արարելու ենք Աշխարհին համաքայլ: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը մեր յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով, թող այս տարի մեր բանակի համար լինի «հրամանատարական, պատրաստության տարի»,«Պատրաստված հրամանատար,արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք կարգախոսով»: Ինչպես իր խոսքում ասել է մեր հարգարժան նախարար Ս.Օհանյանը:

Պաշտպանված հայրենիք-բանակ այդ մասին խորհելուց առաջ պետք `է ապրենք նրանց հետ, նրանց մեջ, նրանց խնդիրներով,մեր հայրենիք-բանակը սրբորեն պահելու, հզորացնելու համար հանուն մեր անկախության, անվտանգության, խաղաղության:

Շնորհավորում եմ մեր բանակին, ուժ և կորով մեր զինված ուժերին, ժամանակին արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների: Հանգիստ կյանքը մեր տարածաշրջանում կարելի է ասել հիմա չկա, բայց մեր բանակը ամեն ինչ անում է, որ ստեղծվի կայունություն, որին ձգտում ենք մենք բոլորս ու տա Աստված մեր բանակը ամենուր հաղթի: Խաղաղություն մեր երկրին, ողջ աշխարհին: Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զին ծառայողներին:

 

Աստված ապավեն:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ                        Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031