Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Գալուստ Սահակյանն ինձ շան տեղ չդրեց». Կինը Սեյրան Օհանյանին բողոքեց Եռաբլուրում (Տեսանյութ)

Հունվար 28,2016 13:52

Այսօր Բանակի տոնն է: Այդ կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն էին այցելել պետական պաշտոնյաները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ առ մեկ մոտեցավ բոլոր զինվորականներին, մարտական ընկերներին շնորհավորեց, ձեռք սեղմեց, սեւազգեստ մայրերին գրկեց՝ ասելով, որ մեր բանակը նաեւ ձեր զավակների աշխատանքի արդյունքն է:

Մի զինվորականի էլ նախարարը հարցրեց. «Իմա՞լ ես»: Նա էլ կատակով պատասխանեց. «Իմալ ու կես»:

Բազմաթիվ նամակներ հավաքեց Սեյրան Օհանյանը, լսեց մայրերի դժգոհություններն ու խնդիրները:

Մի կին բողոքում էր, որ մոտեցել է Գալուստ Սահակյանին, բայց համապատասխան արձագանք չի ստացել. «Պարոն Գալուստ Սահակյանն ինձ շան տեղ չդրեց»: Սեյրան Օհանյանը սաստեց կնոջը. «Չի կարելի, էս տոնը, ես խնդրում եմ, մի վերածեք այլ բանի»: Կինը համաձայնեց. «Տոն է, օրհնվի էն օրը, որ ձեր նման նախարար ունեցանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031