Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես են Սուրեն Աբրահամյանն ու Վազգեն Սարգսյանը մեքենայով անցել ականապատ տարածքով (Տեսանյութ)

Հունվար 28,2016 13:44

Ինչո՞ւ ժողովուրդն այդպես էլ չհասկացավ Վազգեն Սարգսյանին

«Վազգեն Սարգսյանն իր մասին ամենալավն ինքն ասաց`ժողովուրդն ինձ այդպես էլ չհասկացավ, ինձ միշտ տեսնում են մորուքով, փրփրած, քրտնած, ջղայնացած: Բայց ես ձեզ անկեղծ եմ ասում`այդքան փխրուն հոգի, լիրիկական անձնավորություն … ահավոր կարգին մարդ էր, հրաշք»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին իր կարծիքը հայտնեց գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:

Նա նաեւ հուշեր պատմեց. «Մի անգամ մի գյուղ էինք ազատագրել, Սյունիքին հարակից, հրաշալի բնություն էր: Անտառապահի տնակ կար: Վազգենն ասում է`լսիր, էս մերն ա չէ՞ մնալու: Ասեցի`մեզնից ա կախված: Ասեց` դե էս անտառապահի տնակը մի քիչ վերանորոգի, կեսն ինձ, կեսը քեզ. ե՞րբ ա էս ամեն ինչը վերջանալու, էնքա~ն նյութ ունեմ գրելու: Հարցրեց`իսկ դո՞ւ ի՞նչ ես անելու: Ասեցի՝ ես էլ քո մասին եմ գրելու: Վազգենն ասաց`էդ ի~նչ մեծ կարծիքի ես մեր մասին, ո՞ւմ ենք մենք պետք լինելու, երբ էս ամենը վերջանա…»

Սուրեն Աբրահամյանը հիշում է, որ երբ զինվոր էր մահանում, ոչ ոք չէր համարձակվում Վազգենին ասել. «Էդ օրը երկրաշարժ էր: Կհավատա՞ք ինքն ամեն զինվորի համար լաց էր լինում»:

Իսկ թե ինչպե՞ս են Վազգեն Սարգսյանը եւ Սուրեն Աբրահամյանը մեքենայով անցել ականապատ տարածքով`  տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031