«Որպեսզի ամեն մի հայ բանակում ծառայելը համարի իր համար արժանապատվություն: Երկրորդը, որ մենք կարողանանք բոլոր այն խնդիրները պաշտպանական եւ անվտանգության առումով, որ այսօր առկա են, լուծենք»,- այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայոց բանակի առջեւ ծառացած խնդիրներին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ամենակարեւորն, ըստ նրա, շփման գծում մի այնպիսի համակարգի ստեղծումն է, որը կնվազեցնի կամ կբացառի զինվորի կյանքի վտանգումը: «Նման համակարգեր, իհարկե, առկա են, բայց դրանք բավականին ծախսատար են: Կարելի է դիտակետերի ամբողջ երկայնքով դա անել, որը մի քանի անգամ կմեծացնի պաշտպանունակությունը եւ կնվազեցնի կորուստները»:
Նա նշեց, որ հայ գիտնականներն այդպիսի համակարգեր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում. «Սակայն հարկավոր է այդ գիտնականների վրա մեր ուշադրությունը սեւեռել: Այդ ֆինանսավորումը հնարավոր է ապահովել: Դա չեմ կարծում, որ մեծ գումար է՝ հաշվի առնելով մեր գիտնականների պատրաստակամությունը»:
Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այդ հարցերի նկատմամբ ուշադրությունը բավականին մեծ է. «Պատկան մարմիններն աշխատում են: Պաշտպանության նախարարությունը հանդիպել է գիտնականների հետ, ես էլ եմ հանդիպել: Շատ հարցեր քննարկվել են: Մի քանի տարբեր խմբեր կան, որ տարբեր ուղղություններով են աշխատում»:
Կարդացեք նաև
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հայտարարեց, որ այս հարցում շատ կարեւոր է բոլորի վերաբերմունքը. «Հավատացեք, որ եթե մի քանի, այսպես կոչված, մեծահարուստներ իրենց որոշակի շքեղություններից զերծ պահեն, ապա այդ գումարով կարելի է լուծել այդ հարցը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ