Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. «Բանակը ծնվում է օրորոցից»

Հունվար 28,2016 12:43

«Այսօր բանակի լրջագույն խնդիրներից մեկը զինվորի եւ սպայի մտածելակերպն է»,- Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Սպուտնիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը:

Ըստ նրա, արդյունավետ մեխանիզմ չէ այն, որ հենց բանակում պետք է այնպիսի մեթոդիկա կիրառվի, որ մարդիկ մտածողությամբ փոխվեն. «Բանակը ծնվում է օրորոցից, դա մարդկային ճիշտ արժեքային համակարգն է, տվյալ անձի ձեւավորումը: Ծնող, ընտանիք, հասարակություն, կրթօջախ, այս բոլորը պետք է ծառայեն այս նպատակի համար: Որովհետեւ մարդ, եթե ապրել, ձեւավորվել է արժեքային մեկ այլ համակարգում, դարձել է 18 տարեկան, գալիս է բանակ, եւ դու ուզում ես կտրուկ հրաշք լինի նրա մտածողությունը փոխելու, սա բարդ խնդիր է»:

Արթուր Եղիազարյանը համարում է, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր տան դուռը սկսվում է սահմանից. «Որովհետեւ եթե ես այնտեղ իմ տան դուռը չպահեմ, վաղն արդեն եթե թշնամին հասավ իմ շքամուտքի մոտ, իմ առանձնատան մոտ, ես հաստատ չեմ կարողանալու պահել: Իսկ իր տունը պահելը, կարծում եմ, ամեն մարդու չգրված սրբազան օրենքն է. քո ընտանիքին վտանգ է սպառնում, դու ինչպե՞ս կընդունես: Այսինքն՝ այս գիտակցությամբ մի քանի կիլոմետրի վրա պետք է կանգնել, եւ այդ տեղանքային մտածողությունը պետք է մեր մեջից դուրս հանենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031