Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց նաև ՀՀ-ում անցկացված հանրաքվեի դիտարկման արդյունքների մասին փաստաթուղթ

Հունվար 28,2016 12:38

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվել է ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության մասին բանաձև`13945 փաստաթուղթը:

Այստեղ հատուկ բաժին նվիրված է Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ուսումնասիրությանը, որն ընդունվել է ի գիտությունն: Նշենք, որ Բյուրոն` ի դեմս զեկուցող շվեյցարացի պատվիրակ Անդրեաս Գրոսի (լուսանկարում)` դեկտեմբերի 4-7-ը ուսումնասիրել է հանրաքվեի ընթացքը և իր դիտարկումները ներկայացրել Բյուրոյին, որոնք էլ տեղ են գտել ընդհանուր փաստաթղթում:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների` հանրաքվեի քարոզչությունը գնահատվում է ցածր հետաքրքրություն և հանրային քննարկում ներկայացնող, նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում հանուն սահմանադրական փոփոխությունների անցկացման: Ընտրակաշառքների մասին ևս նշումներ կան:

Ամրագրված է, որ ընտրացուցակների անճշտությունները շարունակում են մնալ հիմնական խնդիրը: Ըստ փաստաթղթի` սրանք այն խախտումներն են, որոնք արձանագրվել են նաև ՀՀ-ում վերջին ընտրությունների ժամանակ:

Դառնալով հանրաքվեի օրվան` փաստաթղթում նշված է, որ այն հիմնականում անցել է խաղաղ: Սակայն այդ օրը ևս ԵԽԽՎ-ի կողմից ուղարկված դիտարկող խումբը նկատել է որոշ թերություններ: Մասնավորապես այն, որ ընտրատեղամասի դռան կողքին փակցված է եղել ՀՀԿ-ի «այո» -ի օգտին պաստառը: Սակայն հակառակ այդ ամենի` նշված ընտրատեղամասում հաղթել է «ոչ»-ը:

ԵԽԽՎ-ն գրանցել է հանրաքվեի մասնակցության ցածր աստիճան` այն պատճառաբանելով նրանով, որ հասարակության մեծամասնությունը կարծում է, որ, միևնույն է, գերակա են քաղաքական շահերը, այլ ոչ թե հանրային:

Ըստ ԵԽԽՎ-ի` հանրաքվեն ավելի շատ կարելի է բնութագրել որպես ընտրություն կառավարության, նախագահի առումով, քան կառավարման ձևի:

Փաստաթղթում ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում, որ հանրաքվեի ժամանակ դիտվել է վարչական ռեսուրսի համատարած օգտագործում, ընտրացուցակների անճշտություն, այն, որ բոլոր կուսակցությունները հնարավորություն չեն ունեցել հավասարապես ներկայացնել իրենց տեսակետերը, ճնշումների, բռնության դեպքեր:

Այս բոլոր մտահոգություններն արձանագրվել են դիտարկում իրականացրած խմբի հայտարարության մեջ, որն է տեղ է գտել Բյուրոյի գործունեության մասին փաստաթղթում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031