Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք ինձ ձանձրացրիք, խելո՛ք եղեք, բիզնեսներս գտնես՝ նվիրում եմ քեզ». Նավասարդ Կճոյան (Տեսանյութ)

Հունվար 28,2016 12:21

«Բացարձակ ո՛չ, որ չունեմ առնչություն, ի՞նչ պատասխանեմ»,-այսօր Եռաբլուրում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «օֆշորի գործի» հետ կապված մեր հարցին որեւէ առնչություն ունե՞ք դրա հետ, այսպիսի պատասխան տվեց:

Լրագրողների բազմաթիվ հարցերին՝ բա որ առնչություն չունեք, ինչո՞ւ են ձեր անունը հոլովում, «Բենթլիի» ճակատագիրն ի՞նչ եղավ, ի՞նչ արեցիք այն «Բենթլին» եւ այլն՝ սրբազան հայրը պատասխանեց ժպիտով. «Շնորհավորում եմ Բանակի օրի առիթով, ուրիշ ասելիք չունեմ»:

Kchoyan_2Մենք հետաքրքրվեցինք՝ հետեւո՞ւմ եք դատավարությանը: Նա վստահեցրեց, որ՝ ոչ: Մեր դիտարկմանը, որ Ձեր անունն է հոլովվում, ախր Ձեր վարկն է, Ձեր հեղինակությունն է՝ նա արձագանքեց. «Դուք էլ եք հոլովվում»:

Հարցին՝ Ձեզ մեղադրում են, չե՞ք ուզում հակադարձել, եթե լռում եք, նշանակում է մեղավոր եք՝ նա պատասխանեց. «Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում»:

Երբ լրագրողները հարցրեցին՝ իսկ հանրության կարծիքը լուրջ չէ՞ Ձեզ համար՝ Նավասարդ Կճոյանը պատասխանեց. «Դու հանրության ներկայացուցիչ չես»:

Ի վերջո, նա ձեռքը օդում թափահարելով ու «ցտեսություն ձեզ» ասելով՝ փորձեց հեռանալ. «Դուք ինձ ձանձրացրիք, խելոք եղեք»:

Իր բիզնեսների հետ կապված հարցերին էլ արձագանքեց՝ եթե գտնես՝ նվիրում եմ քեզ:

Դիտարկմանը, որ սրբազան հայրերը պետք է ավելի հանդուրժող լինեն՝ նա այսպես պատասխանեց. «Ավելի հանդուրժող ինչպե՞ս եք պատկերացնում: Տոնի օրը եկել եք՝ առանց փաստերի հեքիաթներ եք պատմում»:

Մեր դիտարկմանը, որ քրեական գործ կա, որտեղ Ձեր անունն էլ է շոշափվում, վկաներ կան, որոնք դատարանում վկայություն են տվել, որ անձամբ Ձեզ տեսել են, որ Տիգրան Սարգսյանի անձնագիրը Դուք եք տարել Կիպրոս՝ նա պատասխանեց, որ քրգործն իր դեմ չէ եւ փաստեր չկան:

Լրագրողները արքեպիսկոպոսին դիմում էին՝ ինչպես ասես՝ էլ պարոն Կճոյան, էլ պարոն սրբազան, նա բարկացավ՝ ես պարոն Կճոյան չեմ:

Նա նստեց մեքենան եւ փորձեց հեռանալ՝ մաղթելով. «Շնորհավորում եմ բոլորիդ տոնը եւ բարի՛ եղեք»:

Հարցին՝ այս «Ռենջ Ռովերը Ձե՞րն է»՝ նա վստահեցրեց, որ՝ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031