Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. «Իրենք բոլորը շատ էլ լավ հասկանում են՝ Արցախը իրենց հողը չէ»

Հունվար 28,2016 12:15

«Հայոց բանակը տարածաշրջանային լրջագույն ուժն է»,- Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Սպուտնիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը:

Նա նշեց, որ Հայոց բանակը ոչ միայն Հայաստանի սահմանները պաշտպանող եւ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորող միակ միջոցն է, այլ նաեւ տարածաշրջանում խաղաղությունը պահպանող. «Այսօր մեր ոչ ադեկվատ հակառակորդը շատ լավ գիտի մեր հնարավորությունները: Վստահեցնում եմ ձեզ, եթե նա իմանա, որ ռազմական առումով մի փոքր շանս ունի հաջողության հասնելու, նա պաշտոնապես այսպես գեղեցիկ պատերազմ չի հայտարարի, նա միանգամից սկսելու է: Ուղղակի իրենք էլ լավ գիտեն»:

Արթուր Եղիազարյանը ընդգծեց, որ Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ ներսում լուրջ խնդիրներ ունի. «Եթե մեր դեմ փորձի սանձազերծել լայնամասշտաբ պատերազմ, չի բացառվում, որ իր փլուզումը սկսվի նաեւ ներսից: Վերջին շրջանում ազգային փոքրամասնությունների շատ կազմակերպություններ այս ռազմական վերջին սրացումների ժամանակ նաեւ կոչերով են հանդես գալիս, իրենց զինվորներին ասում են, որ չկռվեն, եթե զգան, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում հանձնվեն հայերին: Սա շատ կարեւոր հանգամանք է, սա հենց Ադրբեջանին զսպող միջոցներից մեկն է, որովհետեւ ինքը լավ հասկանում է, որ եթե վաղը սկսվեց այդ ժողովուրդները հնարավոր է, որ չկռվեն, որովհետեւ իրենք շահագրգռվածություն չունեն: Իրենք բոլորը շատ էլ լավ հասկանում են, որ Արցախը իրենց հողը չէ, առավել եւս այդ ազգային փոքրամասնությունները, եւ կամաց-կամաց իրենց գիտակցության մեջ սկսվում է ձեւավորվել, որ հայերը իրենց թշնամիները չեն, հայերը իրենց պես ժողովուրդ են, որոնք ապրում էին նույն ենթակայության տակ եւ կարողացան անջատվել եւ անկախանալ, այսինքն՝ իրենցից մեկն են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031