Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հանդես եկած մեր պատվիրակների հարցադրումները չափազանց պարզունակ էին ու միակողմանի. «Հայոց աշխարհ»

Հունվար 28,2016 12:07

ԵԽԽՎ-ում հանդես եկած մեր պատվիրակների հարցադրումները չափազանց պարզունակ էին ու միակողմանի։ Ի վերջո, գործ ունենք եվրոպացիների հետ, որոնց այլեւս չի հուզում Բաքվի գովաբանված նավթը, իսկ մենք այնքան մշակութային, գիտական ու քաղաքական կապեր ունենք մեր դեմ քվեարկած երկրների հետ, որ աշխատանքը ճիշտ կազմակերպելու եւ ամենակարեւորը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար աղետի հրահրման քաղաքականությունն անընդհատ եվրոպական հանրության ուշադրության կենտրոնում պահելու պարագայում բոլորովին այլ պատկեր կստանայինք։

Ինչեւէ, եղածը եղած է։ Պետք է առաջ նայել, որովհետեւ եթե Եվրոպայի խորհուրդը այսուհետ նույնպես զբաղվի տարածաշրջանում գոյություն ունեցող հումանիտար եւ սոցիալական բնույթի հարցերով, ապա ոչ միայն կարելի է արագորեն շտկել Սարսանգի ջրամբարի մասին ընդունված բանաձեւի բացասական հետեւանքները, այլեւ լայն հակահարձակման անցնել հենց այդ հարթության վրա։ Դրա համար մեր խորհրդարանականները ոչ միայն արտաքին գործերի նախարարության պրոֆեսիոնալ դիվանագետների, այլեւ կոնկրետ ոլորտներով զբաղվող պետական մարմինների ու գիտնականների լուրջ աջակցության կարիքն ունեն։

Եվրոպական ու միջազգային կառույցների գործունեության ակտիվացման պայմաններում նրանք պետք է անցնեն ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականության իրականացման՝ նրանց առջեւ բացելով բոլոր այն ցավոտ հարցերը, որոնք կապված են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բարելավման խնդրի հետ։ Այսինքն՝ մերոնք պետք է ոչ թե բողոքեն՝ ադրբեջանցիների նման, այլ առաջարկեն լուծել հումանիտար կամ սոցիալական բնույթի այս կամ այն հարցը՝ հակառակորդին դնելով բացվող տարածաշրջանում է՛լ ավելի «կծկվելու» եւ մարգինանալու վտանգի առջեւ։

Որքան շատ նմանօրինակ հարցեր լուծվեն, այնքան կմեծանա Հայաստանի արտաքին գրավչությունը, եւ բարենպաստ պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031