Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Յուրաքանչյուր զինվոր հետ թեքվելով՝ տեսնում է». «Ժողովուրդ»

Հունվար 28,2016 11:58

2014 թվականը բանակ ներթափանցող «փողոցային արատավոր բարքերի դեմ» պայքարի տարի էր։ «Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից փորձեց հետաքրքրվել՝ ինչպիսի՞ բանակ է նա երազում ունենալ եւ արդյոք կկարողանա երբեւէ կյանքի կոչել պատկերացումները։

 – Մշտապես հայտարարվում է բանակում բարոյահոգեբանական վիճակի, փողոցային բարքերի կարգավորման մասին։ Փորձը ցույց է տվել, որ երբ դեպքեր են գրանցվում, ինչի պատճառը հենց բարոյահոգեբանական ու փողոցային բարքերն են, ապա ՊՆ-ն նման դեպքերում մշտապես խնդրի լուծումը տեսնում է այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելու մեջ։ Արդյոք պաշտոններից զրկելով՝ իրավիճակը կարգավորվո՞ւմ է:

– Գիտեք՝ բարոյահոգեբանական վիճակը եւ յուրաքանչյուր անհատի մարտական ոգին ձեւավորվում է ուսումնական եւ դաստիարակչական ողջ գործընթացի ընթացքում, զուգահեռ ընթացող մարտական պատրաստության պարապմունքներն են, որ բերում են նրան, որ մարդ ձեռք է բերում գիտելիքներ, ունակություններ, եւ դրանք ամրանում են առօրյա ծառայության ընթացքում, վերածվում վստահության մի այնպիսի աստիճանի, որ յուրաքանչյուր զինվոր հետ թեքվելով՝ տեսնում է, որ այն երիտասարդը, դեռահասը չէ, ինքը արդեն կատարյալ զինծառայող է։

Իհարկե, պատժի եւ խրախուսման մեթոդները դաստիրակության մեթոդներ են, որոնք ազդում են ընդհանուր կարգապահության վրա, եւ այն պետք է լինի տեղին, ժամանակին եւ արդարացի։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031