Լրահոս
Օրվա լրահոսը

Անդամակցել ենք մի կազմակերպության, որի բոլոր անդամների մոտ կոռուպցիայի վիճակը Հայաստանից «բեթար է». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 28,2016 11:53

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, 2003 թվականից սկսած՝ կոռուպցիայի առումով Հայաստանը ոչ առաջընթաց է գրանցել, ոչ հետընթաց։ Փոխարենը՝ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը կոռուպցիայի առումով ամենալավ վիճակում է։

«ՉԻ» – Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սա բավականին կասկածելի «հաջողություն» է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանն անդամակցել է մի կազմակերպության, որի բոլոր անդամների մոտ կոռուպցիայի վիճակը Հայաստանից «բեթար է»։

Իսկ այդ կազմակերպության հիմնական իմաստն այն է, որ դրա անդամ բոլոր երկրները պիտի գործեն նույն տնտեսական դաշտում՝ նույն կանոններով։ Այսինքն՝ Հայաստանն «ուզած-չուզած» պիտի ձգտի ետ չմնալ իր գործընկերներից, որպեսզի չհայտնվի սպիտակ ագռավի կարգավիճակում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031