Այսօր, ի թիվս այլ պաշտոնյաների, Եռաբլուրի պանթեոն էր այցելել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:
Լրագրողներին նա նախապես հայտնեց, թե ոչ մի հարցի չի պատասխանելու, չի խոսելու:
Մեր հարցին՝ չե՞ք էլ շնորհավորելու՝ նա չարձագանքեց:
Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվում է, հնարավո՞ր է երկրորդ անգամ էլ…՝ նա միանգամից արձագանքեց. «Հնարավոր է 4-րդ անգամ էլ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նորից միավորվեն՝ Գորիկ Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է» ու հորդորեց լրագրողին. «Շորերդ դզի մի հատ»:
Թե ում է տեսնում այդ դեպքում իրեն փոխարինող՝ նա վստահ պատասխանեց. «Ինձ»:
Մեր հարցին՝ հավե՞րժ եք լինելու՝ Գորիկ Հակոբյանը վրդովվեց՝ արձագանքելով, թե «կուլտուրայից մի քիչ…քիչ է ձերը, պակաս է, հաջողություն»:
Նա այնքան էր վրդովվել «հավերժ եք» արտահայտությունից, որ տեւական ժամանակ Գալուստ Սահակյանի, Վլադիմիր Գասպարյանի մոտ նայում էր լրագրողներին ու դժգոհում. «Ինձ ասում են՝ հավե՞րժ եք. արա լավ, զզվանքս գալիս ա, այ քեզ բա՜ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ