Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին. «Պրիմիտիվ եք, ագրեսիվ եք» (Տեսանյութ)

Հունվար 28,2016 11:31

Այսօր Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն էին եկել իշխանության ներկայացուցիչները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիրի Գասպարյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Բանակի տոնի կապակցությամբ եւ ասաց, որ 24 տարեկանը շատ լուրջ տարիք է եւ մաղթեց՝ խաղաղության մեջ ապրեք:

Վլադիմիր Գասպարյանին ջանով, ղուրբանով մոտեցավ մի տարեց կին՝ հորդորելով լրագրողներին այսօր ոչ մի վատ բանի մասին չխոսել, չհարցնել. «Էսօր շնորհավորում ենք բանակի օրը, մեր տղաների օրը;

Էսօր ես ծաղիկներ եմ նվեր ստացել, ծաղիկները տանում եմ դնեմ էն տղաներին, որոնց մայրերը չկա, ու խնդրում եմ աշխարհի բոլոր մայրերին, հարազատներին՝ երանի էն մայրերին, որ իրենց զավակներից շուտ են մահացել»:

Vladimir_Gasparyan_4 Vladimir_Gasparyan_3 Vladimir_Gasparyan_1 Vladimir_Gasparyan_5

Երբ լրագրողները փորձեցին ոստիկանության հետ կապված խնդիրներ արծարծել ու պատասխաններ ստանալ, հետաքրքրվեցին ճանապարհային ոստիկանությունից՝ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Պրիմիտիվ եք»:

Ավելի ուշ միանալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սկսեց բողոքել լրագրողներից, որ շատ ագրեսիվ են. «Այսօր մեր լրատվությունը ագրեսիվ է շատ, այստեղ ագրեսիայի որոշակի դրսեւորումներ տեսել եմ, իսկ դո՞ւրսը»,- այս հարցը նա ուղղեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Թե ինչ նկատի ուներ ոստիկանապետը ներս ու դուրս ասելով՝ պարզ չէր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Նման բառամթերքով խօսիլը լրագրողներու հետ անվայել է քաղաքակիրթ երկրի մը ոստիկանապետին ./

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031