Սլովակիայի մայրաքաղաքում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երեկ երեկոյան պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ տղամարդիկ:
Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը (նկար 1) մենասահքի կարճ ծրագրի կատարումից հետո 46,71 միավորով 35 մասնաակիցների մեջ զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը եւ չմտավ որակավորված 24 գեղասահորդների մեջ:
Եվրոպայի առաջնության սահադաշտ մտավ նաեւ Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Աղայանը (նկար 2): Նրա սահքը մրցավարները գնահատեցին 49,32 եւ մեր հայրենակիցը բավարարվեց 29-րդ տեղով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ