Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. «ԵԽԽՎ այս բանաձեւն այնքան բնապահպանական եւ հումանիտար բնույթի է, որքան տափակ է երկրագունդը». «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2016 11:03

«Մենք պատրաստ ենք համագործակցել ադրբեջանական կողմի հետ՝ Սարսանգի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում»,- անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին, երեկ այսպիսի հայտարարության արեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Ըստ վարչապետի, Բաքուն ինքն է խնդիր ստեղծում այդ առումով՝ չհամաձայնելով Ղարաբաղի հետ որեւէ տիպի համագործակցության։

Արդյոք հնարավորություն կա՞ Սարսանգի ջուրը հասցնել մինչեւ Ադրբեջան, ո՞ր դեպքում է դա հնարավոր։ Այս թեմայով հարցերին երեկ պատասխանել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։

– Խնդրում եմ անդրադարձեք նաեւ բանաձեւի քաղաքական նշանակությանը։ Որքան էլ հեղինակը փորձում էր խնդիրը ներկայացնել որպես բնապահպանական, հումանիտար հարց, այնուամենայնիվ պարզ էր, որ հարցը շահարկվում է ԼՂ հակամարտության հարցով Մինսկի խմբի գործունեությունը ստվերելու համար։ Ըստ ձեզ, ի՞նչ քաղաքական հետեւանք կարող է ունենալ բանաձեւը։

– ԵԽԽՎ այս բանաձեւն այնքան բնապահպանական եւ հումանիտար բնույթի է, որքան տափակ է երկրագունդը։ Եթե հումանիտար հարց են բարձրացնում, ապա ինչո՞ւ ԼՂՀ քաղաքացիների նույնական զրկանքների մասին ընդհանրապես խոսք չկա։

Միանշանակ է, որ բանաձեւը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ Ադրբեջանը փորձել է առավելագույնս օգտագործել այն քարոզչական եւ դիվանագիտական ճնշման համար։

Իհարկե, դրա նպատակներից մեկն էլ Մինսկի խմբի գործունեությունը ստվերելն էր՝ ցուցադրելով նրա հանդեպ պաշտոնական Բաքվի դժգոհությունը։

Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա որեւէ լուրջ ազդեցություն կգործի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա, մանավանդ որ ԵԽԽՎ բանաձեւերը զուտ քարոզչական նշանակություն ունեն, իսկ ԵԽԽՎ-ն, որպես կառույց, գնալով հեղինակազրկվում է այսպիսի տխրահռչակ բանաձևերի պատճառով։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031