Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պարտքը բանակին. «Ժամանակ»

Հունվար 28,2016 10:36

Այսօր հայկական բանակի օրն է: Պատերազմում ծնված, պատերազմով կոփված հայկական զինված ուժերը դառնում է 24 տարեկան: Վերջին տարիներին հայկական զինուժը ստացել է առանձնահատուկ դերակատարում՝ պայմանավորված և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական մի շարք զարգացումներով, նոր աշխարհաքաղաքական և ներքաղաքական իրողություններով:

Այս ամենում դժվար է հայկական զինված ուժերին տալ միանշանակ գնահատական, սակայն մի բան կասկածից վեր է, որ հայկական բանակը ներկայումս հանդիսանում է հայկական պետականության այն բաստիոնը, որի վրա են գտնվում ինքնիշխանության երևի թե վերջին քարերը: Սակայն այս ամենը ոչ թե լրացուցիչ պատճառ են հայկական զինուժը պաթետիկ ճառերով և կենացներով ողողելու համար, ինչին անկասկած ականատես կլինենք այսօր, այլ հակառակը՝ լրջորեն, հավաքականորեն քննելու և հասկանալու համար, թե ինչքանով է այդ իրավիճակը օրինաչափ, ինչքանով է բնականոն, որքանով է տրամաբանական, որ պատերազմում հաղթանակից հետո հայկական պետականությունը երկու տասնամյակ անց հայտնվելու էր մի իրավիճակում, երբ ինքնիշխանության թելը պահելու էր միայն բանակը:

Ի վերջո, որքան էլ բանակը փառք ու պատվով է պահում այդ թելը, ինչի համար, իհարկե, մեծագույն երախտագիտություն և խորին հարգանք պետք է արտահայտենք այդ թելը պահող հրամանատարների ու զինվորների հասցեին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում են հայկական պետականությունը, այնուհանդերձ հարկ է արձանագրել, որ պետական անվտանգությունը պահանջում է հասկանալ, թե ինչքանով է ստեղծված իրավիճակն օբյեկտիվ, ինչու է պետականության զարգացման համար անհրաժեշտ նախադրյալը ապահովելով՝ հաղթելով պատերազմը, բանակը խաղաղության կամ հրադադարից երկու տասնամյակ անց կրկին ստիպված իր ուսերին պահել պետականությունը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031