Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենան երեկ կեսօրին կառավարության շենքի դիմաց էր։
Մարզպետի թիկնապահ Զարզանդը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության շենքի դիմաց մեր տեսած Lexus-ը՝ նշված համարներով, մարզպետի մեքենան է եղել։ «Որի վրա որ կրակոց ա եղել, ես ինչքան գիտեմ, դեռ պլաշչադկայում ա»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր մարզպետը նույն մեքենայից է օգտագործում, այսինքն՝ կրակոցներից հետո նորից նույն մեքենայից է գնել։ Բայց դժվարացավ ասել՝ այս մեկը զրահապա՞տ է, թե՞ ոչ, իսկ նախորդի մասին ասաց, որ զրահապատ չի եղել։ «Նրա սալոնի միջից 22 հատ պատրոն են հանել, ծակել-անցել էր։ Էդ հլը կրկնակի փորձաքննություն են ուզել, երկու անգամ, փորձաքննություն են անցկացրել էդ մեքենայի վրա»,-ասաց Զարզանդը։
Նշենք, որ զրահապատ մեքենաները բավականին թանկ հաճույք են, հատկապես նման թանկարժեք ամենագնացները։ Հարց է ծագում, թե Սյունիքի մարզպետին որտեղից այդքան միջոց, որ մոտ 200-250 հազար դոլարանոց նոր մեքենա է գնել՝ առանց նախկինն իրացնելու։ Ի դեպ, եթե անգամ նոր մեքենան զրահապատ չէ, ապա այն առնվազն 150 հազար դոլար արժե։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում