Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները դիմել են պետքարտուղար Ջոն Քերրիին՝ ԵԽԽՎ բանաձեւի վերաբերյալ. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 28,2016 10:24

Հիշեցնելով շփման գծում իրականացվող զինված գործողությունները՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հղած նամակում մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, որ բանաձեւը որեւէ կերպ չի անդրադառնում դրան, իսկ Ադրբեջանը շարունակում է մերժել այստեղ կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը։

՝՝Ես բարձր եմ գնահատում այս բանաձեւի նկատմամբ Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտնված ընդդիմությունը, որտեղ նշվում է, որ այս հակամարտությունը լուծելու միակ կառույցը ԵԱՀԿ-ի գործընթացն է, եւ որ դրանից դուրս ԵԽԽՎ-ի կողմից որեւէ հայտարարություն անօգուտ է՛՛, գրում է կոնգրեսականը եւ հորդորում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ու մասնավորապես պետքարտուղար Ջոն Քերրիին՝ ամենաբարձր մակարդակով արտահայտել այն տեսակետը, որ նման բանաձեւի ընդունումը կարող է ապակայունացնել շփման գծում արդեն իսկ խոցելի իրավիճակը։

Մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնելը Քերրիին հղված իր նամակում կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է, որ ԱՄՆ-ը դիմի այս բանաձեւը պարտության մատնելու անհապաղ քայլերի, բանաձեւ, որը նրա խոսքերով, ՝՝ փորձում է անտեսել Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերը՛՛։

Նամակում ասված է, թե Մինսկի խմբի դերի անտեսումը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլ նաեւ վիրավորանք է Ամերիկայի ժողովրդի նկատմամբ։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031