Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ»-երն ու «ախ»-երը օգուտ են բերում

Հունվար 28,2016 10:13

ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած փաստաթղթերը զեկույցներ էին, դրանիցից մեկի հիման վրա՝ Սարսանգի հարցով բանաձեւն, այո, ի վերջո ընդունվեց:  Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ն ընդունել է նաեւ այլ բանաձեւեր: Օրինակ՝ 2005 թվականին 1416 բանաձեւը, որի առաջին կետում գրված է. «Ադրբեջանի զգալի մասն առաջվա պես օկուպացված է հայկական ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը շարունակում են վերահսկել անջատողականները»: Այդ բանաձեւն ընդունվել էր բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Աթքինսոնի զեկույցի հիման վիա, որն իր ուղղվածությամբ Ուոլթերի զեկույցից քիչ բանով էր տարբերվում: Տհաճ էր, բայց ոչ մահացու:

Անդրադառնանք Ուոլթերի զեկույցի չընդունմանը եւ Մարկովիչի զեկույցի ընդունմանը: Կախված իրենց քաղաքական նախասիրություններից՝ քաղաքագետներն ու վերլուծաբանները տվյալ փաստերը գնահատում են տրամագծորեն հակառակ մակդիրներով՝ «վայ, խայտառակություն, վայ, դիվանագիտական հերթական ձախողում», «ախ, փայլուն հաղթանակ, ախ, շառաչուն ապտակ Ադրբեջանին»: Քաղաքագիտությունը մեզանում վաղուց վերածվել է քաղաքական շահերի կցորդի:

Այդ «վայ»-երի եւ «ախ»-երի մակարդակով գնահատականները երեւի ինչ-որ քարոզչական միավորներ են բերում քաղաքական ուժերին, սակայն ամենեւին չեն նպաստում, որ մենք արձանագրենք, թե ինչի ենք հասել, եւ մտածենք, թե որ ուղղությամբ պետք է աշխատել: Եվ կոնկրետ այս հարցում «իշխանություն-ընդդիմություն» խաղերն այնքան էլ տեղին չեն՝ նախեւառաջ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը բազմակուսակցական է, եւ այնտեղ չկա որեւէ պատգամավոր, որը չի ցանկանում իր լուման ներդնել համազգային գործին:

Իսկ որպես ընդհանուր ցանկություն մեր պատվիրակներին կարելի է առաջարկել լինել ավելի պրոակտիվ: Նրանք ասում են, որ հակահայկական զեկույցները չեն արտացոլում օբյեկտիվ իրավիճակը՝ դա ճիշտ է: Իսկ մերոնք այլ երկրների համակիր պատգամավորների հետ փորձե՞լ են մի զեկույց պատրաստել, որն արտացոլում է ռեալ իրավիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    https://www.ilur.am/news/view/51926.html
    .
    https://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewPDF.asp?FileID=22429&lang=en
    .
    Resolution 2085 (2016)1
    Provisional version
    Inhabitants of frontier regions of Azerbaijan are deliberately
    deprived of water
    .
    Հարգելի հեղինակ, ի՞նչ եք կարծում, ՛՛Resolution՛՛ ի՞նչ է նշանակում, հայտարարությո՞ւն, զեկո՞ւյց, թե՝ բանաձև…

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի ՛՛Առավոտ՛՛, կուզենայի իմանալ, թե ինչու և ուր անհետացավ հարցադրումս, թե՞ դեռ պատասխան չունեք…

  3. Մ.Գրիգորյան says:

    Համաձայն եմ պարոն Աբրահամյանի հետ: Ինչու չփորձել օտար պատգամավորների միջոցով մի զեկույց պատրաստել այն մասին, թե ինչպես մեր սահամանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում իրենց երեխաներին մշտական ու անընդհատ գնդակոծության պատճառով դպրոց ու մանկապարտեզ ուղարկել, բերքը հավաքել, այլ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Այն էլ ոչ թե շփման գծի, այլ Հայաստանի սահամանամերձ գյուղերում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031