Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն գնաց հավասարակշռմա՞ն ճանապարհով

Հունվար 28,2016 15:30

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը չի համարում, որ ԵԽԽՎ-ն հավասարակշռված քաղաքականություն տարավ` մերժելով ԼՂՀ-ի մասին բրիտանացի պատգամավորի զեկույցը, ընդունելով Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը:

«Դրանք իրենց տեսակարար կշռով, քաղաքական նշանակությամբ ու ազդեցությամբ` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում, շատ տարբեր են եւ տարբեր խնդիրներ են արծարծում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` նկատելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան երբեք էլ գոհ չեն եղել Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից, բայց ներկայումս հարցի կարգավորման ավելի արդյունավետ ֆորմատ չկա, ու ԼՂ հարցի կարգավորումը բացառապես այս շրջանակներում պետք է լինի: Նա նաեւ շեշտեց, որ պետք է շնորհակալ լինենք ԵԱՀԿ Մինսկի խմբին ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարության համար, որը մեծ ազդեցություն ունեցավ ԵԽԽՎ-ում քվեարկության ժամանակ:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031