Լրահոս
Օրվա լրահոսը

Էկզեմայի առաջին նշանների դեպքում խորհուրդ է տրվում անցնել կաթնաբուսական սննդակարգի

Հունվար 28,2016 11:30

Մաշկային հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ եւ ողջ բուժման ընթացքում պահպանեք խստագույն սննդակարգ` դիետա։ Դա կնպաստի հիվանդության լրիվ ապաքինմանը։

Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը հեռացնելու համար, ինչպես նաեւ մարսողության խանգարման դեպքում։ Այն մաքրում է օրգանիզմը խարամներից եւ օգտակար է հատկապես գազարի հյութի խառնուրդով։

Մաշկի ալերգիկ հիվանդությունների ժամանակ եղինջը (առավել օգտակար է թարմ) եփել եռման ջրում, այդ ջրով ցայվել լողանալուց հետո։

Էկզեմայի առաջին նշանների դեպքում խորհուրդ է տրվում անցնել կաթնաբուսական սննդակարգի։ Սննդից հանեք կծու, աղի, ապխտած մթերքները, շոկոլադը, ձուն, ցիտրուսային մրգերը, ալկոհոլը։ Սահմանափակեք ածխաջրային սնունդը՝ շաքարը, քաղցրավենիքը, մակարոնեղենը։

էկզեմայի դեպքում, հավասարաչափ խառնեք ընկույզի, հազարատերեւուկի չորացրած, մանրացրած տերեւները, երիցուկի ծաղիկները։ Մեկ ճաշի գդալին` մեկ բաժակ եռման ջուր։ Փաթաթել սրբիչով, թրմել մեկ ժամ, քամել։ Խմել օրը 4 անգամ` ուտելուց առաջ։ Թուրմը լավացնում է ախորժակը, անցկացնում է քորը։

Էկզեմայի դեպքում արդյունավետ բուժամիջոց է համարվում. ապակե անոթի մեջ դնել մեկ հատ թարմ ձու, վրան ավելացնել 50 գրամ քացախի էսենցիա, փակել կափարիչով եւ 24 ժամ դնել մութ, զով տեղ։ Այնուհետեւ ավելացնել մեկ ճաշի գդալ խոզի հալեցրած փորաճարպը եւ խառնել մինչեւ միատարր զանգված դառնալը։

mashk8-2
Հիվանդ մասերը լավ լվանալ, չորացնել, ապա քսել պատրաստած քսուքը (ցավոտ կլինի, բայց պետք է գոնե մեկ ժամ դիմանալ)։ Այնուհետեւ քսել որեւէ մանկական քսուք։ Բուժումը կրկնել մի քանի անգամ։

Մաշկային թարախային հիվանդության` պիոդերմիայի ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ ուղտափշի վրա լցնել մեկ բաժակ տաք ջուր եւ եփել բերանը փակ էմալապատ ամանի մեջ` ջրային բաղնիքում` մոտ 20 րոպե։ Քամել, թողնել սառչի։ Այնուհետեւ զգուշությամբ դատարկել, որպեսզի նստվածքը մնա ամանի հատակին։ Օգտագործել թրջոցների ձեւով։

Մեկ ճաշի գդալ խնկածաղիկի վրա, լցնել մեկ բաժակ եռման ջուր եւ եփել բերանը փակ էմալապատ ամանի մեջ ջրային բաղնիքում` 15 րոպե, սառեցնել։ Քամել եւ խմել 1/2 բաժակ` օրը երկու անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

1 – 2 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղեւի վրա լցնել 0,5 լիտր ջուր եւ 15- 30 րոպե եփել։ Եփուկը պետք է պատրաստել ամեն օր եւ օգտագործել միայն արտաքին թրջոցների ձեւով։
Փսորիազի ժամանակ անհրաժեշտ է 100 գրամ մատուտակի արմատ, 100
գրամ ալոճենու ծաղիկ, 75 գրամ անթառամ, 75 գրամ թանթրվենու
ծաղիկ։ Թերմոսի մեջ լցնել երեք ճաշի գդալ դեղահումք, վրան ավե-
լացնել 3 բաժակ եռման ջուր։ Թրմել մի քանի ժամ, քամել, բաժանել չորս
մասի եւ խմել` ուտելուց մեկ ժամ առաջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031