Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զլատան Իբրաիմովիչը դարձել է Ֆրանսիայի ամենաթանկ ֆուտբոլիստը եւ ուժերը փորձել բռնցքամարտում

Հունվար 27,2016 23:30

ՊՍԺ-ի  ղեկավարությունը գրեթե կրկնակի բարձրացրել է իր գլխավոր աստղ Զլատան Իբրաիմովիչ աշխատավարձը: Այժմ նա ամիսը ստանալու է 1,5 մլն. եվրո աշխատավարձ: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանալու է 2016 թ. ամռանը: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օրերս Իբրաիմովիչի մասնակցությամբ Les Enfoires հեռուստաալիքում բռնցքամարտի հետաքրքիր մենամարտ է եղել ռեգբիի աստղ Սեբաստյեն Շաբալի հետ:

Մենամարտն անցկացվել է բարեգործական ծրագրի շրջանակներում: Մենամարտի արդյունքը գաղտնի է պահվում: Հեռուստահաղորդման ցուցադրման ժամկետն էլ հայտնի չէ: Սակայն այս անսովոր մենամարտի մասնակիցների լուսանկարները հայտնվել են սոցցանցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ dailymail.co.uk-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031