Այսօր Բրատիսլավայում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեր մարզիկներից առաջինը սահադաշտ մտավ կանանց մենասահքի մասնակից, 16-ամյա Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրում վաստակեց 49,30 միավոր եւ 36 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 16-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման փուլը:
Անաստասիան հունվարի 29-ին եզրափակչում արդեն 24 մասնակիցների մեջ կպայքարի դիրքերը բարելավելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ