Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը բացատրում է, թե ինչու չկարողացան կանխել Սարսանգի ջրամբարի զեկույցի ընդունումը

Հունվար 27,2016 19:20

«ԵԽԽՎ խորհրդարանականների մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեսավ գլխավոր խնդիրը` Ուոլթերի զեկույցը և այն համարեց այնպիսի օրակարգային, գլխավոր հարց, որ առաջին հերթին դրա լուծումը տվեցին: Սարսանգի խնդիրը դիտեցին որպես սոցիալական, ջրի, որպես հատվածային, հումանիտար խնդիր և այս իմաստով եվրոպացիները կարծես փոքր-ինչ լոյալ վերաբերվեցին»,-Aravot.am-ի հարցին` ինչու՞ հնարավոր չեղավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում կասեցնել նաև բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով ոչ հայանպաստ զեկույցը, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Մեր այն դիտարկմանը, փաստորեն Ադրբեջանը հասավ իր հիմնական նպատակին. զեկույցն ընդունվել է որոշ փոփոխություններով, բայց ոչ հայանպաստ ձևակերպումները, օրինակ` «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը», «Վեհաժողովը պահանջում է Հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից», չեն փոխվել, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Այդ եզրույթները Ադրբեջանը շատ ավելի վաղ այս կառույցից ստացել է: Սրանց համար հատուկ այս խնդիրը ձեռնարկելը չեմ կարծում, որ իրենց գլխավոր նպատակն էր: Շատ ավելի վաղ այլ փաստաթղթերի մեջ, այն էլ ոչ սոցիալական, հումանիտար խնդիրների, այլ ավելի արմատական խնդիրների վերաբերյալ զեկույցներում այդ ձևակերպումներն Ադրբեջանը ստացել է»:

Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031