Հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 5-ն անց 37 րոպեին Նոյեմբերյանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում այրվում է Օնիկ Մամյանի անասնագոմը: 8 րոպեից դեպքի վայր հասնելով՝ հրշեջ-փրկարարները կրակը մարել են ժամը 8-ն անց 47 րոպեին:
Նոյեմբերյանի հրշեջ –փրկարարական ջոկատի հրամանատար Հունան Սարգսյանից տեղեկացանք, որ աշխատել է հրշեջ-փրկարարական 2 հաշվարկ, փրկվել է 100 քառակուսի մետր մակերեսով անասնագոմի մի մասը, այդ թվում՝ անասնագոմի մաս կազմող հավանոցը եւ այնտեղ գտնվող հավերը: Անասնագոմում եղած 52 խոզերից, այդ թվում՝ մի քանի խոզամայրեր, հրշեջները փրկել են 5 խոզ:
Կատարվելիք քննությունը կպարզի հրդեհի պատճառը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ