Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, սառցաբեկորի գագաթն է»

Հունվար 27,2016 17:48

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր հրապարակվեցին բուհերի վարկանիշավորման արդյունքները, համաձայն որոնց՝ 2015թ. լավագույն բուհ է ճանաչվել ԵՊՀ-ն: Լրագրողների հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսեց նաեւ ԵԽԽՎ-ում ավելի վաղ քվեարկության դրված հակահայկական երկու զեկույցների մասին: «Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, սառցաբեկորի գագաթն է միայն: Ակնհայտ է, որ հայկական կողմը լավ է աշխատել: Դա բավարար արդյունք կարելի է համարել: Ակնհայտ է, որ Ուոլթերի զեկույցն ավելի մեծ չարիք էր: Եվրոպայի քաղաքական վերնախավը գիտակցում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհը Մինսկի խումբն է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նկատեց, որ Ադրբեջանում նշյալ զեկույցների քվեարկության արդյունքների հետ կապված դժգոհությունը մեծ է. «Պետք է հասկանալ մի կարևոր բան, որ Հայաստանի և Արցախի խնդիրները բացառապես Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավինն են: Եվրոպական կառույցների հետ տարվող աշխատանքը չպետք է կրի արտակարգ իրավիճակի բնույթ: Այն պետք է լինի հետևողական»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031