Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլիսոփա. «Թուրքը 74 նախագահ «հավաքեց», մեր դիվանագիտությունը քնած է» (Տեսանյութ)

Հունվար 27,2016 15:49

«Ժամանակին Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել: Սա կարեւոր փաստ է, այդ պատճառով էլ Հիտլերն ասաց իր հայտնի խոսքերը: Բայց առաջինը ոչ պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել են հրեաները՝ 1915 թվականին»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է:

Պողոսյանը հիշատակեց հրեա հայտնի լրտես Սառա Աարոնսոնին, որն ասել է՝ «մեր արյունը հայերի արյունն է». «Նա առաջինն է հոդվածներ տպագրել Հայոց ցեղասպանության մասին, նշել, որ հայերին ոչ միայն քշել են Դեյր Զորի անապատ, այլեւ կենդանի այրել եկեղեցիներում»:

Միաժամանակ, փիլիսոփան ասաց, որ հրեաները Հայոց ցեղասպանությունը ցածր են դասում Հոլոքոստից. «Հիմա մենք պետք է ցույց տանք, որ հայերը եւ հրեաները եղբայրներ էին: Դա ասել է Աարոնսոնը: Մենք պետք է ցույց տանք, որ ցեղասպանությունը տեսական կողմ ունի, որը պետք է բացահայտել: Օրինակ՝ մեզնից շատերն ասում են, որ Հայաստանում եղել է տեղահանում եւ ցեղասպանություն: Այնինչ դրանք նույն բանն են: Դա եղել է սպանություն»:

Վիլ Պողոսյանը համոզված է, որ Հայաստանը տանուլ է տվել ցեղասպանության 100-ամյակը. «Չորս նախագահների այցը ծիծաղելի էր: Թուրքը 74-ին էր «հավաքել»: Սա մեր մեղքով եղավ: Մեր դիվանագիտությունը քնած է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031